ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Վարչապետը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ

Վարչապետը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ
10.12.2020 | 22:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ